Բոլորը արժանի թեկնածուներ են. Ո՞ւմ է նախընտրելու Ռուսաստանի հայ համայնքը 2018 թ.-ի վարչապետի պաշտոնում

«Դիալոգ» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով  այն հարցին, թե Ռուսաստանի հայ համայնքն արդյոք նախընտրություն ունի՞ 2018 թվականի վարչապետի նշանակման հետ կապված, ընդգծեց. «Յուրաքանչյուր հայ իրավունք ունի իր նախընտրությունն ունենալու 2018 թվականի վարչապետի հետ կապված։ Ով  Հայաստանի քաղաքացի է, ընդունված ձևով կմասնակցի գործընթացներին։ Բայց մյուս կողմից՝ ես այն գաղափարախոսության կրողն եմ, որ Հայաստանի անկախ պետականությունը մեր գերագույն արժեքն ու հիմնաքարն է՝ անկախ նրանից, թե ով է  Հայաստանի նախագահն ու վարչապետը, Հայաստանն իր քաղաքական ամբողջության մեջ միասնական է։ Կան անհատական մոտեցումներ պետական կառավարման արդյունավետության, հասարակական կյանքի բարելավման հետ կապված։ Այս ուղղություններով իհարկե ամեն մեկս պատկերացնում ենք քաղաքական դեմքեր, որոնք առավելապես համապատասխանում են այդ խնդիրներին» ։m Շարունակելով իր միտքը՝ Նավոյանը շեշտեց. «Կարևորը՝ նախընտրելի լինի ՀՀ քաղաքացիների համար, և ես չէի ցանկանա ապագա վարչապետի գործառույթները բացարձակացնել։ Այնպես չի լինելու, որ մենիշխանություն լինի Հայաստանում։ Կարևորն այն է, թե որքանով  ապագա վարչապետը կաշխատի խորհրդարանական խմբակցությունների հետ, որքանով կրողը կլինի ՀՀ 26-ամյա անցած ուղու բացթողումները շտկելու իմաստով»։   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: