Լազարյան ճեմարանը գործում է և գործելու է. ՌԴ ԿԳ նախարար

ՌԴ-ում գործող «Լազարյան եղբայրների անվան» թիվ 2042 դպրոցը փակելու մտադրություն չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևան: «Հայաստանի ԿԳ նախարարի հետ ձեռք բերված համաձայնությունների շրջանակում Լազարյան եղբայրների դպրոցը չի օպտիմալացվում: Կարող եք ճշտել ցանկացած ասեկոսե, բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ Լազարյանների դպրոցը գործում է և շարունակելու է գործել: Նման դպրոց կա նաև Սանկտ-Պետերբուրգում ու Մոսկվայում», - նշեց նախարարը: