Թուրքիան հերքում է Իրաքից ժամանող տրանսպորտի մուտքի սահմանափակման մասին լուրերը

Թուրքիան հերքում է Իրաքից ժամանող տրանսպորտի մուտքի սահմանափակման մասին լուրերը

Թուրքիայի Առևտրի և մաքսային հարցերով նախարար Բյուլենթ Թյուֆենկչին հերքել է թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունն այն մասին, որ թուրք-իրաքյան սահմանային «Խաբուր» հսկիչ-անցակետը փակ է Իրաքի քրդական իրավարությունից ժամանող տրանսպորտի մուտքի համար։ Այսօր Իրաքյան Քրդստանում անցկացվում է անկախության հարցերով հանրաքվե։ «Ներկայում խոսք չի գնում հսկիչ-անցակետի փակման մասին։ Ուժեղացվել է Իրաքից ժամանող տրանսպորտի հսկողությունը»,-Թյուֆենկչիի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։ Թուրքիայի նախարարների կաբինետն այսօր նախագահ Էրդողանի գլխավորությամբ անցկացված հանդիպման ժամանակ ընդունել է համալիր միջոցառումներ՝ ի պատասխան Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացվող անկախության հանրաքվեի։ Միջոցառումների մասին կհայտարարվի ավելի ուշ։