Բոլորն էլ կստանան. Արմեն Ամիրյանը՝ ընդդիմադիր մտավորականներին չպարգևատրելու մասին

Էստրադայի ժանրում շնորհված կոչումները մշտապես արժանացել են բուռն քննարկման և հակասական կարծիքների: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով հարցին, թե վաստակավոր արտիստի կոչմանն արժանանալու համար ինչ չափորոշիչներ կան, քանի որ նախագահի կողմից սեպտեմբերի 21-ին հայկական շոու-բիզնեսի մի շարք երգիչ-երգչուհիների  վաստակավոր արտիստի կոչման արժանացնելը քննադատությունների առարկա է դարձել. տեսակետներ են հնչում, որ շոու-բիզնեսի ճնճղուկների են արժանացրել այդ կոչմանը: «Ես կարծում եմ՝ ավելի լավ կլիներ, որ մեր հասարակությունը իր ուշադրությունը սևեռեր և փորձեր իր ուշադրությունը կենտրոնացնել դասական արվեստում ստացած մեր արտիստների կոչումներին, գնահատականներին: Օրինակ՝ ինչո՞ւ չենք քննարկում, բարձրաձայնում և գոհունակություն հայտնում Նարեկ Հախնազարյանի, Հովհաննես Այվազյանի, մեր բալետի արտիստների կոչումները: Իմ կարծիքով՝ էստրադան պարզապես այն ժանրն է, որը առավել մոտ է հանրությանը, ավելի քննարկման առիթ է տալիս: Վերջին հաշվով այդ կոչումները նաև ոգևորելու համար են, տրվում են նաև ապագայի անելիքների համար»:   Մանրամասները՝ տեսանյութում: