Թուրքիան մեզ հիասթափեցրեց. Բարզանի

Թուրքիան մեզ հիասթափեցրեց. Բարզանի

«Կարծում էինք՝ կարող ենք հույս դնել Թուրքիայի վրա, սակայն, ինչպես երևում է, սխալվել ենք»,-հայտարարել է քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին Էրբիլում օտարերկրացի լրագրողների հետ զրույցում, փոխանցում է Sabah թերթը։ Նրա խոսքով՝ եթե Թուրքիան իսկապես փակել է սահմանը Քրդստանի հետ, ապա քրդական կողմի մոտ դա կարող է առաջացնել միայն խորը հիասթափության զգացում։ «Թուրքիան իրավունք ունի իր տարածքում անելու այն, ինչ ցանկանում է, սակայն մենք չենք ցանկանում, որպեսզի նրա գործողություններն ուղղված լինեն մեր դեմ»,-ասել է Բարզանին։