Իրանի անօդաչուները հարվածել են ԴԱԻՇ-ի՝ Սիրիայի և Իրաքի սահմանային բազաներին

Իրանի անօդաչուները հարվածել են ԴԱԻՇ-ի՝ Սիրիայի և Իրաքի սահմանային բազաներին

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի անօդաչուները հարվածներ են հասցրել Սիրիայի և Իրաքի սահմանի երկայնքով ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների մի քանի բազաներին։ IRINN TV-ի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով ոչնչացվել է մի քանի բազա։ Ահաբեկիչները կենդանի ուժի վիթխարի կորուստ են կրել։ Անօդաչուների հարվածի արդյունքում ոչնչացվել են մի քանի տրանսպորտային միջոցներ և մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա։