Իրաքն Էրբիլից պահանջել է դադարեցնել նավթի վաճառքը

Իրաքն Էրբիլից պահանջել է դադարեցնել նավթի վաճառքը

Իրաքի իշխանությունն Էրբիլից պահանջել է իրեն հանձնել սահմանային բոլոր անցակետերի ու օդանավակայանների վերահսկողությունը և դադարեցնել նավթի վաճառքը։ Այս մասին փոխանցում է է demokrathaber.org-ը։ Իրաքի իշխանությունները հորդորել են հարևան երկրներին նավթի վաճառքին առնչվող հարցերով դիմել միայն իրենց։ Այսօր Իրաքյան Քրդստանի ինքնավարությունում անցկացվում է Բաղդադից անկախացման հարցով հանրաքվե, որն Իրաքի կենտրոնական կառավարությունն անվանում է անօրինական։