Բողոքի զանգվածային ակցիաներ Թուրքիայում՝ ընդդեմ Քրդստանի անկախության հանրաքվեի

Բողոքի զանգվածային ակցիաներ Թուրքիայում՝ ընդդեմ Քրդստանի անկախության հանրաքվեի

Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և Թուրքիայի այլ խոշոր քաղաքներում անցկացվում են բողոքի զանգվածային ցույցեր՝ ընդդեմ այսօր Իրաքյան Քրդստանում անցկացվող անկախության հանրաքվեի։ Ավելի վաղ քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին սպառնացել էր պատերազմով, եթե Բաղդադի կենտրոնական կառավարությունը խոչընդոտի հանրաքվեի անցկացմանը։ «Քրդական ինքնավարությունում մտադիր չեն ամեն անգամ հետաձգել անկախության հանրաքվեն»,-ասել էր նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը չէր բացառել ռազմական միջամտությունը՝ Էրբիլում հանրաքվեի անցկացման դեպքում։ Նա նշել էր, որ Իրաքի քրդական ինքնավարության դեմ նաև կարող են տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ կիրառվել։ «Իրաքի քրդական ինքնավարությունում անկախության հարցով հանրաքվեի անցկացումը հակասում է իրաքյան սահմանադրությանը»,-նշել են Թուրքիայի ԱԳՆ-ում՝ հավելելով, որ Թուրքիան մտադիր չէ ճանաչել հանրաքվեի արդյունքները։