Հնդկաստանում մահացել է «այլմոլորակային» երեխան

Հնդկական Ուտար-Պրադեշ նահանգում մահացել է երկու օրական փոքրիկը, ով տեղացիների շրջանում ստացել էր «այլմոլորակային» մականունը։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Երեխային այդպես էին անվանել Ռիդլի Սկոտի ֆանտաստիկ ֆիլմի այլմոլորակային արարածի հետ ունեցած նմանության պատճառով։ Փոքրիկը ծնվել էր դուրս ցցված աչքերով, առանց քթի և ականջների։ Մոր խոսքով՝ երեխան իրեն լավ է զգացել, չի լացել, սակայն քնել ու հաջորդ օրը չի արթնացել։ Հայրը պատմել է, որ իմանալով արտասովոր երեխայի լույս աշխարհ գալու մասին, հարևանները շրջապատել էին իրենց տունը՝ ցանկանալով տեսնել «այլմոլորակայինին»։