ՀՀԿ-ի ձեռքից վարչապետ նշանակելու իրավունքը կարող է վերցվել միայն հանրաքվեի միջոցով

Զուտ տեսականորեն կա երեք հարց, որի շուրջ ենթադրվում է, որ կարող է օրակարգ ձևավորվել, առաջինն այն է, որպեսզի թույլ չտրվի Սերժ Սարգսյանը 2018-ին լինի վարչապետ, երկրորդը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի շուրջ, երրորդը՝ Ժիրայր Սեֆիլյանի համախմբման նախաձեռնությունն է: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը: «Հերթով սկսենք. առաջինը՝ հասարակությունը պիտի համախմբվի, որպեսզի թույլ չտա Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, հա՞, դա մի քիչ իրատեսական չէ, գնացքն անցել է այդ հարցում, որովհետև համաժողովրդական ընդվզում, բողոքի ալիք պիտի լիներ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ, երբ որ այո գրանցվեց, վարչապետ նշանակելու իրավունքը տրվեց ՀՀԿ-ին, դա օրենքով և Սահմանադրությամբ արձանագրված է: Պիտի այն ժամանակ ընդվզեին, հիմա բարձացնում են, որ ինչ անեն: Հասարակությունը ինչ պիտի ասի, պիտի ասի՝ ՀՀԿ համաձայն ենք, որ դու վարչապետ նշանակես, բայց Սերժ Սարգսյանին մի նշանակի, կամ այդպես պիտի ասեն, կամ պիտի ասեն, որ դեմ ենք, որ իշխող կուսակցությունը նշանակի, բայց դա նաև Սահմանադրությամբ արձանագրված է, իրատեսական չէ: Այլ հարց է, որ կոնկրետ քայլեր կան, օրինակ, ինչ-որ ձևով կարելի է այդ հարցը դնել հանրաքվեի, հանրաքվեի միջոցով է նշանակելու իրավունքը տրվել ՀՀԿ-ին, հնարավոր է փոխել հանրաքվեի միջոցով, և ոչ թե մի քանի հարյուր հազար մարդ փողոց դուրս բերելով»,-շեշտեց նա: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու նախգիծը քաղաքական օրակարգ դարձնելուն, ապա ըստ քաղաքական վերլուծաբանի, դա կլիներ, եթե այլ ճանապարհով նախաձեռնողները գնային: «Եթե իսկապես այդպիսի խնդիր կար, Սահմանադրության 205-րդ հոդվածում հստակ արձանագրված է, որ Հայաստանի մասնակցությունը վերպետական մարմիններին կարող է լինել միայն հանրաքվեի միջոցով, այդ հարցով հանրաքվե չի եղել: Քաղաքական ուժը կարող էր այդ հարցը բարձրացներ, դիմեր Սահմանադրական դատարան՝ հավաքելով 100-150 հազար քաղաքացու ստորագրություն, ինչը նույնպես արձանագրված է Սահմանադրությամբ»,- շեշտեց նա: Ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանի առաջարկին, ապա քաղաքական վերլուծաբանն ասաց. «Իմ կարծիքով՝ Ալբերտ Բաղդասարյանը շատ ճիշտ և հստակ պատասխանեց, ասաց, որպեսզի այդ շարժումը հաղթանակի հասնի, դրա համար պետք է մի քանի հարյուր հազար մարդու համախմբում, եթե դա լինի, արդեն զենքի կարիք չի լինի, խնդիրը մի քանի հարյուր հազար մարդկանց համախմբումն է, որը չի ստացվում: Հասարակության լայն զանգվածներ զինված պայքարի կողմնակիցների հետևից չեն գնա, առավել ևս իմ, եթե այն դատապարտված է ձախողման»,- շեշտեց նա:   Մանրամասները՝ տեսանյութում: