Ադամ Շիֆը հրատարակիչներին կոչ է արել դասագրքերում ընդլայնել Հայոց Ցեղասպանության մասին նյութերը

Ադամ Շիֆը հրատարակիչներին կոչ է արել դասագրքերում ընդլայնել Հայոց Ցեղասպանության մասին նյութերը

Այն բանից հետո, երբ հայ ընտրողները մտահոգություն են բարձրացրել՝ կապված Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսանողներին տրամադրվող խորը տեղեկատվության բացակայության հետ, Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Ադամ Շիֆը (Բըրբենք) և Կոնգեսի նրա 7 գործընկերները նամակներ են ուղարկել Կալիֆորնիայում պատմության դասագրքերի հրատարակիչերին՝ կոչ անելով դասագրքերի առաջիկա հրատարակություններում ներառել հավելյալ մանրամանսեր ողբերգության վերաբերալ։ «Դա իսկապես անհրաժեշտ մաս է ցանկացած ուսանողի կրթության՝ հասկանալու համար, թե ինչի են մարդիկ ընդունակ և ինչ հանգամանքներում է դա տեղի ունենում, և ինչպես կարելի է խուսափել դրանից ապագայում»,-ասել է Շիֆը Glendale News-Press-ի հետ զրույցում։ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վրեժ Աղաջանյանը հույս է հայտնել, որ նամակները կտանեն Ցեղասպանության մասին տեղեկատվության ընդլայնման։ «Աշխարհը կարճ հիշողություն ունի, և եթե յուրաքանչյուր երեխա իմանա այդ մասին, նրանք կարող են դառնալ ապագա ցեղասպանությունները կանխող մարտիկներ»,-ասել է Աղաջանյանը։