Սպիտակ տան մոտ ձերբակալել են զենքով լի մեքենայով տղամարդու

Սպիտակ տան մոտ ձերբակալել են զենքով լի մեքենայով տղամարդու

Ոստիկանները Սպիտակ տան մոտ ձերբակալել են տղամարդու, ում մեքենայում հայտնաբերվել են մի քանի հրացաններ ու ատրճանակներ, ինչպես նաև 3 դանակ։ Ձերբակալվածը հայտնել է, որ ցանկացել է հայտնվել նախագահական նստավայրում։ CNN-ի հաղորդմամբ՝ Գաղտնի ծառայության աշխատակիցները նրան նկատել էին 17-րդ փողոցի և Փենսիլվանիա պողոտայի խաչմերուկում հանրության աչքի առաջ միզելիս։ Կասկածյալը հայտնել էր, որ ինքն ուղևորվում է Սպիտակ տուն և ցանկանում է հանդիպել Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Մայքլ Ռոջերսի և պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի հետ։ Նա ցանկացել է խորհուրդ հարցնել պաշտոնյաներից «անհետացած աշխատավարձային կտրոնների և այն մասին, թե ինչպես հանել չիպը գլխից»։ Նրա դեմ արդեն մեղադրանք է առաջադրվել զենքի պահման կանոնների խախտման վերաբերյալ։