Էրդողանն ու Ռուհանին Քրդստանի այսօրվա հանրաքվեի չեղարկման կոչ են արել

Էրդողանն ու Ռուհանին Քրդստանի այսօրվա հանրաքվեի չեղարկման կոչ են արել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Իրաքյան Քրդստանի հանրաքվեն, որը կանցկացվի այսօր՝ սեպտեմբերի 25-ին։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Զրույցի ընթացքում առաջնորդները նշել են, որ քրդական ինքնավարության անկախության հարցով հանրաքվեն անհրաժեշտ է չեղարկել, քանի որ դա կդառնա տարածաշրջանում քաոսի պատճառ։ Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին ավելի վաղ չէր բացառել ռազմական միջամտությունն այն դեպքում, եթե ծրագրված հանրաքվեն տանի բռնության սրման՝ ընդգծելով ըստ այդմ, որ չի հրաժարվի Էրբիլի հետ բանակցություններից։