Թուրքական հյուրանոցի բարմենը դանակահարել է բելառուսցի զբոսաշրջիկին

Թուրքական հյուրանոցի բարմենը դանակահարել է բելառուսցի զբոսաշրջիկին

Բելառուսցի զբոսաշրջիկը մահացել է թուրքական Մարմարիս քաղաքի հյուրանոցներից մեկում 17-ամյա բարմենի հետ վեճից հետո։ Այս մասին հայտնում է Hurriyet թերթը։ Պարբերականի հաղորդմամբ՝ կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ 28-ամյա Վիկտոր Խալադկոն, ով գտնվել է հարբած վիճակում, պահանջել է սպասարկել իրեն, չնայած մատուցողի պնդմանը, որ բարն արդեն փակ է։ Լեզվակռվից հետո ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում զբոսաշրջիկը դանակով հարված է ստացել լյարդին։ Դեպքի վայր ժամանած բժիշկները փաստել են նրա մահը։ Հյուրանոցի ղեկավարությունը ոստիկանություն է կանչել, որն էլ ձերբակալել է բարմենին։