Զարիֆը վիրավորական է անվանել իրանցիների մուտքն ԱՄՆ արգելելու Թրամփի որոշումը

Զարիֆը վիրավորական է անվանել իրանցիների մուտքն ԱՄՆ արգելելու Թրամփի որոշումը

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը վիրավորական է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր որոշումը՝ արգելելու իրանցիների մուտքն ԱՄՆ տարածք։ «Իրանցիների հանդեպ Թրամփի կեղծ կարեկցանքն էլ ավելի շինծու է հնչում նոր, ավելի վիրավորական արգելքով, որը սահմանվել է նման առաջավոր ժողովրդի մուտքի դեմ»,-գրել է Զարիֆն իր թվիթերյան էջում։ Թրամփը նոր սահմանափակումներ է մտցրել 8 երկրների քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքի համար։ Ցուցակում են հայտնվել նաև Հյուսիսային Կորեան և Վենեսուելան։