«Շիրակը» նվաճեց նաև սուպերգավաթը

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի Սուպերգավաթի մրցավեճը գավաթակիր «Շիրակի» և չեմպիոն «Ալաշկերտի» միջև: Հանդիպման վերջին տաս րոպեներին «Շիրակ»-ին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել ՀՀ «Ալաշկերտի» դարպաս: Հաղթելով 2:0 հաշվով «Շիրակը» հինգերորդ անգամ դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր: