Իրանը դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրաքյան Քրդստանի հետ

Իրանը դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրաքյան Քրդստանի հետ

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրաքյան Քրդստանի հետ՝ Բաղդադի հայցով։ «Իրաքի կենտրոնական կառավարության խնդրանքով Իրանից բոլոր թռիչքները դեպի Սուլեյմանիայի և Էրբիլի օդանավակայաններ, ինչպես չվերթները մեր երկրի օդային տարածքով դեպի քրդական տարածաշրջան դադարեցվել են»,-հայտնել է խորհրդի մամլո քարտուղար Քիվան Խոսրավին։ Որոշումն ընդունվել է Իրաքյան Քրդստանում անկախության հարցով հանրաքվեի անցկացման նախօրեին։