2012 թվականից մոտ 900 ադրբեջանցիներ միացել են ԴԱԻՇ-ին

2012 թվականից մոտ 900 ադրբեջանցիներ միացել են ԴԱԻՇ-ին

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևը հայտնել է այն մասին, որ երկրի մոտ 900 քաղաքացիներ միացել են ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության գրոհայիններին։ «Նրանցից 85-ը ձերբակալվել են իրավապահ մարմինների կողմից և գտնվում են քրեակատարողական ծառայությունում։ 195-ը զրկվել են Ադրբեջանի քաղաքացիությունից, իսկ մեծամասնությունը զոհվել է մարտերում»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ խոսքն Ադրբեջանի քաղաքացիների մասին է, որոնք միացել են ԴԱԻՇ-ին վերջին 5 տարում։ Ավելի վաղ հաղորդվել է, որ հատուկծառայությունները ստուգում են Իրաքում 300 սպանված ադրբեջանցիների մասին տեղեկությունը։