Աշխարհի գավաթի եզրափակիչ. Արոնյանը մոտ էր հաղթանակին, բայց…

Քիչ առաջ ավարտվեց Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Դին Լիրեն-Լևոն Արոնյան դասական շախմատի երկրորդ պարտիան; Վերջնախաղում սև ֆիգուրներով հանդես եկող Արոնյանը զինվորի առավելություն ուներ և ամեն կերպ փորձում էր շահել պարտիան, այնուամենայնիվ չինացի գրոյսմաստերին հաջողվեց գրագետ պաշտպանվել և կողմերը համաձայանեցին ոչ ոքի: Այս պահին դիմակայության ընդհանուր հաշիվը հավասար է՝ 1:1: