iPhone 8-ի վաճառքը ողջ աշխարհում նվազել է

iPhone 8-ի վաճառքը ողջ աշխարհում նվազել է

Նոր iPhone 8-ի վաճառքը ողջ աշխարհում նվազել է։ Արտադրող ընկերություն Apple-ը կորցրել է 43 մլրդ դոլար միայն մեկ շաբաթում՝ NASDAQ նյույորքյան բորսայում բաժնետոմսերի անկման պատճառով։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։ Հաղորդվում է, որ վաճառքի առաջին օրը նոր հեռախոսի հետևից Լոնդոնում եկել էր ընդամենը 7 գնորդ, իսկ Սինգապուրում՝ 50։ Գնորդների շրջանում նախկին իրարանցումը չի արձանագրվել։ Տեղի ունեցածը կորպորացիայի առաջին մասշտաբային ձախողումն է։ Վերլուծաբանները կարծում են, որ սպառողների նման ցածր հետաքրքրության պատճառ կարող է լինել նախորդ մոդելից 8-րդ մոդելի ոչ սկզբունքային տարբերությունը։