Ցուկերբերգը մտադիր է Facebook-ի 75 մլն բաժնետոմս վաճառել

Ցուկերբերգը մտադիր է Facebook-ի 75 մլն բաժնետոմս վաճառել

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա մեկուկես տարում վաճառել իր ընկերության մինչև 75 մլն բաժնետոմս: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Մենք ծրագրում ենք արագացնել մեր աշխատանքը և ավելի շուտ վաճառել մեր բաժնետոմսերի մեծ մասը: Ես ակնկալում եմ, որ մենք առաջիկա 18 ամիսներին կվաճառենք Facebook-ի 35-75 մլն բաժնետոմս՝ կրթության, գիտության և իրավագիտության ոլորտներում մեր աշխատանքին աջակցելու համար»,- գրել է Ցուկերբերգը: Միաժամանակ, Ցուկերբերգը ծրագրում է ընկերության վերահսկողությունը պահպանել առնվազն 20 տարի: