Նոր Kia Stinger-ը կունենա V8 շարժիչ

Նոր Kia Stinger-ը կունենա V8 շարժիչ

Kia Motors կորպորացիան մտադիր է համաշխարհային շուկայում ներկայացնել վերջերս ներկայացված KIA Stinger մոդելի ավելի հզոր տարբերակը: Նորաձև մեքենան կարող է ձեռք բերել հզոր V8 շարժիչ, որի հզորությունը գերազանցում է 400 ձիաուժը: Այդ մասին հաղորդում է հանրաճանաչ ավստրալական CarAdvice հրատարակությունը՝ հղում անելով հարավկորեական ապրանքանիշի տեղական ստորաբաժանման հասարակայնության հետ կապերի մենեջեր Քևին Հեփվորթին: Հիշեցնենք, որ ներկա պահին Kia Stinger GT մոդելի առավել հզոր տարբերակը հագեցած է 6 գլան հզորությամբ շարժիչով, որի ծավալը 3.3 լիտր է, հզորությունը՝ 365 ձիաուժ: Ավելացնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ հարավկորեական բրենդը մոտ ապագայում չի նախատեսում թողարկել KIA Stinger մոդելի ավելի հզոր տարբերակը: Այնուամենայնիվ, կարծես թե իրական սպառողների արձագանքները ստիպել են, որ ընկերությունը վերանայի իր որոշումը: