Մեկնարկում է ՀՀ թենիսի առաջնությունը

Մեկնարկում է ՀՀ թենիսի առաջնությունը

Սեպտեմբերի 23-ին «Ինկորտ» թենիսի ակումբում մեկնարկում է Հայաստանի Հանրապետության թենիսի առաջնությունը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում առաջնության գլխավոր մրցավար Արսեն Մովսիսյան տեղեկացրեց, որ սեպտեմբերի 23-26-ը կկայանա մինչև 12 և մինչև 16 տարեկանների ՀՀ առաջնությունը։ Սեպտեմբերի 27-ին կմեկնարկի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցեն 30-35 մարզիկներ։ «Մեր պետությունը ֆինանսավորում է թենիսը իր հնարավորության սահմաններում։ Թենիսին տրամադրվող տարեկան բյուջեն կազմում է 5 միլիոն դրամ։ Թենիսը շատ ծախսատար մարզաձև է և վերջինիս զարգացման համար բյուջեն քիչ է, սակայն հաշվի առնելով մեր երկրի վիճակը, բյուջեն՝ գիտակցում ենք, որ ներկա պահին դրանից ավելի շատ ֆինանսներ պետությունը թենիսին չի կարող տրամադրել»,- ասել է թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանը։ Հոկտեմբերի 5-ին կմեկնարկի միջազգային թենիսի ֆեդերացիայի վետերանների վարկանիշային ամենամյա մրցաշրջանը։