Microsoft-ի հիմնադիրը զղջացել է Ctrl-Alt-Del-ի համար

Microsoft-ի հիմնադիրը զղջացել է Ctrl-Alt-Del-ի համար

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Bloomberg-ի գործարար համաժողովում խոստովանեց, որ եթե նա կարողանա վերադառնալ անցյալ, ապա չի օգտագործի Ctrl-Alt-Delete կոճակը, որը նախատեսված է օպերացիոն համակարգ մուտք գործելու և համակարգիչն արգելափակելու համար: Այդ մասին հաղորդում է Fudzilla պորտալը: «Համակարգչի ստեղնաշարի վրա պետք է լիներ աշխատանքը երաշխավորված ընդհատելու միայն մեկ եղանակ: Այսպիսով, այն մարդիկ, ովքեր մասնակցություն են ունեցել դրանում, այն օգտագործելու համար պետք է նշանակեին մեկ այլ ստեղն: Այսօր շատ համակարգիչներում նույնը կարելի է անել ավելի հստակ»,- ասել է Գեյթսը: Սակայն Microsoft-ի նախկին ղեկավարը խոստովանեց, որ եթե հնարավոր է փոփոխություններ անել, ապա նա այդ գործողությունը մեկ ստեղնով կդարձներ: