Բռնցքամարտիկ Արթուր Շախպազյանն ապահովել է առնվազն բրոնեզ մեդալ

Բռնցքամարտիկ Արթուր Շախպազյանն ապահովել է առնվազն բրոնեզ մեդալ

Բռնցքամարտի ավագ տարիքային պատանիների Հայաստանի հավաքականը մասնակցում է Բուլղարիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությանը։ Հայաստանը ներկայացնող 50 կգ քաշային Արթուր Շախպազյանը հաղթել է Իտալիայի ներկայացուցչին ու դուրս եկել կիսաեզրափակիչ փուլ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Քառորդ եզրափակիչ դուրս եկած 46 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը և 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը պարտություն են կրել։