Միանալու ենք Մոսկվայի մեր տղերքին և աջակցենք «Արարատ»-ին և «Մանչեսթեր Յունայթեդ»-ին․ ՖԱՖ

Միանալու ենք Մոսկվայի մեր տղերքին և աջակցենք «Արարատ»-ին և «Մանչեսթեր Յունայթեդ»-ին․ ՖԱՖ

Այսօր առավոտյան «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) շարժման անդամներն ուղևորվում են Մոսկվա՝ երկրպագելու «Արարատ»-ին և «Մանչեսթեր»-ին։ «Այսօր արկածներով լի տուր է մեկնարկում։ Ավտոբուսով գնում ենք Մոսկվա 1-ին լիգա դուրս գալու համար գլխավոր հանիպումներից «Արարատ» - «Տորպեդո» խաղին: Միանալու ենք Մոսկվայի մեր տղերքին ու «Արարատ»-ի տնային ստադիոն համարվող «Տորպեդոյ»-ի ստադիոնում դիմակայելու ենք «Տորպեդո»-ի ֆաներին և աջակցելու «Արարատ»-ին։ Լինելու ենք սեպտեմբերի 27-ի «ԲԿՄԱ» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղին ու փորձելու ենք ներկա գտնվել նաև սեպտեմբերի 26-ին կայանալիք «Սպարտակ» - «Լիվերպուլ» հանդիպմանը։ «Լիվերպուլ» - «Մանչեսթեր», «ԲԿՄԱ» - «Սպարտակ» թշնամիները խաղալու են խաչաձև , կարելի է պատկերացնել ինչ անգլո-ռուսական պայքար է սպասվում։ Մոսկվայում են ամենաշատ ՖԱՖ-ականները, ֆորումականները, մեր մյուս ընկերները», - ասել է FAF-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը: