Նոր սոցապ փոխնախարարը վարչապետի սրտով չէ. «Ժողովուրդ»

Նոր սոցապ փոխնախարարը վարչապետի սրտով չէ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս վարչապետի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար է նշանակվել Թադևոս Ավետիսյանը: Սակայն, ինչպես վկայում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Կարեն Կարապետյանը դժկամությամբ է գնացել այդ քայլին` ընդամենը վավերացնելով Սերժ Սարգսյանի և Արտեմ Ասատրյանի որոշումը: Բանն այն է, որ Թ. Ավետիսյանը ժամանակին զբաղեցնում էր նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետի պաշտոնը, և այս տարվա ապրիլին նրան հեռացրել էին աշխատանքից, երբ պարզվել էր` տարիներ շարունակ նա զբաղված է եղել ՀՀ աշխատանքային օրենսգրքի մշակմամբ` դրա դիմաց ստանալով մեծ գումարներ: Բայց ԱՕ-ն այդպես էլ նորմալ տեսք չի ստացել, և այս տարվա ապրիլին վարչապետը դժգոհել էր օրենսգրքից` ասելով, որ արմատական վերանայման կարիք ունի: Բայց Արտեմ Ասատրյանն իրեն հավատարիմ կադրին համակարգից դուրս չէր թողել, այլ դարձրել էր իր գլխավոր խորհրդականը, և ահա այստեղ մի քանի ամիս աշխատելուց հետո պաշտոնի լուրջ բարձրացում է եղել»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: