«Արտֆուդ»-ը կհայտնվի «սև» ցուցակո՞ւմ. «Ժողովուրդ»

«Արտֆուդ»-ը կհայտնվի «սև» ցուցակո՞ւմ. «Ժողովուրդ»

Պահածոների արտադրությամբ զբաղվող «Արտֆուդ» ընկերությունը տևական ժամանակ է` չի կարողանում մասնակցել պետական գնումների գործընթացին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Արարատի և Սյունիքի մարզերի երեք դպրոցներ դիմել են ֆինանսների նախարարություն` պահանջելով «Արտֆուդ»-ը ներառել սև ցուցակում: Հետաքրքիր է, սակայն, փաստը, որ այս ընկերության գլխին սև ամպեր սկսեցին կուտակվել սեփականատերերի` ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի՝ պաշտոնից հեռանալուց ամիսներ անց: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում միայն գործող պաշտոնյաներին պատկանող ընկերություններն են ունենում անխոցելի գործելու «իրավունք», իսկ նրանց պաշտոնանկությունից հետո միանգամից ի դերև են ելնում տարատեսակ խախտումներ, որոնց վրա աչք են փակել տարիներ շարունակ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: