Կալաշնիկովի հուշարձանից ապամոնտաժել են գերմանական «Շմայսեր» հրացանի հատվածը

Կալաշնիկովի հուշարձանից ապամոնտաժել են գերմանական «Շմայսեր» հրացանի հատվածը

Զենքի կոնստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանի պատվանդանից Մոսկվայում ապամոնտաժել են գերմանական գրոհիչ հրացանի (ինքնաձիգ) գծագրի պատկերով հատվածը։ Հուշարձանի տարրի վրա ուշադրություն էր դարձրել ռազմական պատմաբան Յուրի Պաշոլոկը։ Դրանից հետո Ռուսական ռազմա-պատմական միության գործադիր տնօրենը, ով պատվիրել էր հուշարձանի կառուցումը, հայտարարել էր, որ քանդակային կոմպոզիցիայի մի մասն ապամոնտաժվել է։ Վլադիսլավ Կոնոնովի խոսքով՝ նոր տարրի տեղադրմամբ կզբաղվի քանդակագործ Սալավատ Շչերբակովը։ Այս մասին հայտնում է svoboda.org-ը։ Քանդակագործը խոստովանել է, որ նացիստական Գերմանիայի զենքը տեղակայել էր սխալմամբ։ Կալաշնիկովի հուշարձանը տեղադրվել էր Մոսկվայի «Սադովոե կոլցո» պողոտայում սեպտեմբերի 19-ին։