Դոնալդ Թրամփը նախապատրաստում է միգրացիոն հրամանին փոխարինող փաստաթուղթ. WSJ

Դոնալդ Թրամփը նախապատրաստում է միգրացիոն հրամանին փոխարինող փաստաթուղթ. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանը կարող է փոխարինվել ավելի կետային սահմանափակող միջոցառումներով։ Դրանք կարող են անդրադառնալ մեծաթիվ քաղաքացիների վրա, քան ներկայում նախատեսված է միգրացիոն հրամանագրով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Պարբերականի զրուցակիցները պարզաբանել են, որ ԱՄՆ մուտքի նոր սահմանափակող միջոցառումների վրա ներկայում աշխատում է Սպիտակ տան վարչակազմը։ Պարբերականի աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ մուտքի նոր սահմանափակող միջոցառումները կվերաբերվեն այն երկրների քաղաքացիներին, որոնք չեն իրականացնում ԱՄՆ կանոնակարգերն ու սպառնում են ազգայյին անվտանգությանը։ Զրուցակիցները հստակեցրել են, որ նախագահ Թրամփը կհայտարարի օտարերկրացիների՝ ԱՄՆ մուտքի վերահսկման նոր միջոցառումների մասին սեպտեմբերի 24-ին, երբ լրանա Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների համար մուտքի 90-օրյա արգելքի գործողության ժամկետը։