Գերմանիայի սուպերմարկետների բանանի արկղերում կոկաին է հայտնաբերվել

Գերմանիայի սուպերմարկետների բանանի արկղերում կոկաին է հայտնաբերվել

Բավարիայի դաշնային հողի սուպերմարկետներում հայտնաբերվել է ընդհանուր 100 կգ քաշով կոկաինով մոտ 10 փաթեթ։ Թմրանյութերը թաքցված են եղել բանանի արկղերում։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։ Առաջին փաթեթը հայտնաբերել հաջողվել է Կիֆերսֆելդեն քաղաքի սուպերմարկետի աշխատողին։ Դրանից հետո խուզարկություններ են անցկացվել նույն առևտրային ցանցի այլ սուպերմարկետներում։