Բիլ Քլինթոնի գրքի հիման վրա սերիալ կնկարահանվի

Բիլ Քլինթոնի գրքի հիման վրա սերիալ կնկարահանվի

Ամերիկյան Showtime հեռուստաալիքը սերիալ կնկարահանի Բիլ Քլինթոնի «Նախագահը կորել է» գեղարվեստական վեպի հիման վրա։ Քաղաքական թրիլլեր գրելու նախկին նախագահի պլանների մասին հայտնի էր դարձել մայիսին։ Գիրքը նվիրված կլինի ԱՄՆ մտացածին նախագահի, ով հանկարծակի անհետանում է Սպիտակ տնից։ Քլինթոնի համահեղինակի դերով հանդես է եկել Ջեյմս Փաթերսոնը։ Նախկին նախագահը ստանձնել է մանրամասների պատասխանատվությունը՝ կապված պետության ղեկավարի և անվտանգության ծառայության աշխատանքի հետ։ Ենթադրաբար, գիրքը լույս կտեսնի 2018 թվականի հունիսին, սերիալի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ։ «Չեմ կարողանում համբերել, թե երբ Showtime-ը կյանք կհաղորդի գրքի հերոսներին»,-Բիլ Քլինթոնի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։