Նորաշենի գյուղապետի և վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են

Նորաշենի գյուղապետի և վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են

Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանի և նրա վարորդ Կարեն Ղազարյանի նկատմամբ կատարված սպանության փորձի գործով Ռոբերտ Գալստյանը և Արթուր Նազարյանը կալանավորվել են: «Փաստինֆո»-ին այդ մասին տեղեկացրել են ՀՀ Քննչական կոմիտեից: Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Գալստյանը և Արթուր Նազարյանը հայտնաբերվել են: Նրանք Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան են ժամանել և հենց այդ ժամանակ էլ նրանք ձերբակալվել էին: Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանի և նրա վարորդ 33-ամյա Կարեն Ղազարյանի նկատմամբ սպանության փորձը տեղի է ունեցել մայիսի 4-ին՝ նախապես մանրակրկիտ ծրագրավորված ձևով: Արձակված կրակոցների հետևանքով 3 հրազենային վնասվածք է ստացել ավտոմեքենայի վարորդ Կարեն Ղազարյանը, վերջինս դեպքից հետո անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ավտոմեքենայի մեջ գտնվող Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը վնասվածքներ չի ստացել:   Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում