Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել Ուկրաինայի սահմանն ապօրինաբար հատելու մեջ

Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել Ուկրաինայի սահմանն ապօրինաբար հատելու մեջ

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել ուկրաինական սահմանի անօրինական հատման գործով։ Նման վճիռ է կայացրել Լվովի մարզի Մոստիցկու շրջանային դատարանը։ Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով զրկվել էր Ուկրաինայի քաղաքացիությունից, սակայն կարողացել մուտք գործել երկրի տարածք՝ կողմնակիցների հետ ճեղքելով ոստիկանական շղթան։ Դատարանը Սաակաշվիլիի դեմ սահմանել է 3400 գրիվենի չափով տուգանք (մոտ 130 դոլար)։