Հոլիվուդի պրոդյուսերներն ուսումնասիրում են Վրաստանի ներուժը

Հոլիվուդի պրոդյուսերներն ուսումնասիրում են Վրաստանի ներուժը

Հոլիվուդի պրոդյուսերներն այսօրվանից մինչ սեպտեմբերի վերջ կուսումնասիրեն երկրի ներուժը՝ կինոնկարահանումների տեսանկյունից։ Նկարահանման վայրերի ընտրության համար հայտնի ամերիկյան կինոարտադրողների ներկայացուցիչիները շաբաթվա ընթացքում կայցելեն Բաթումի, Ցխալտուբո, Չիատուրու, Թբիլիսի, Կազբեգի և Ռուսթավի։ Այս մասին հայտնում է «Գռուզիա Օնլայն»-ը։ Ամերիկյան պատվիրակությանը հյուրընկալել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Արտադրի՛ր Վրաստանում» գործակալությունը։ Այցի շրջանակներում վրացի կինոարտադրողներն ու վրացական պրոդյուսերական ընկերությունների ներկայացուցիչները կհանդիպեն օտարերկրացի հյուրերի հետ, կկիսեն նրանց փորձը և կծանոթացնեն նրանց վրացական կինոյի հնարավորություններին և առկա ենթակառուցվածքին։ Նախարարության տվյալներով՝ «Նկարահանի՛ր Վրաստանում» ծրագրի հանդեպ հետաքրքությունը բավականին բարձր է, ինչի մասին են վկայում ստացված 9 հայտերը, որոնց ներդրումների ընդհանուր չափը կազմում է 15,182 մլն լարի։