Թրամփը խաբեություն է անվանել ՌԴ-ի կողմից Facebook-ում գովազդ գնելու մասին լուրերը

Թրամփը խաբեություն է անվանել ՌԴ-ի կողմից Facebook-ում գովազդ գնելու մասին լուրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ռուսաստանի վերաբերյալ «խաբեությունը»՝ կապված Facebook-ում գովազդ գնելու հետ։ «Ռուսաստանի հետ կապված խաբեությունը շարունակվում է՝ այժմ կապված Facebook-ում գովազդի հետ։ Իսկ ի՞նչ կասեք ԶԼՄ-ներում լիովին անարդար հրապարակումների մասին՝ հօգուտ խարդախ Հիլարիի»,-գրել է Թրամփը Twitter-ում։ Facebook-ն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահական նախընտրական արշավի ընթացքում ռուսական «բոտերը» գովազդ են գնել սոցցանցում՝մրցարշավի արդյունքների վրա ազդելու համար։ Կրեմլում հայտարարել են, որ Մոսկվան երբեք քաղաքական գովազդ չի տեղակայել սոցցանցում։