Մադրիդը հազարավոր ուժայիններ է ուղարկում Կատալոնիա

Մադրիդը հազարավոր ուժայիններ է ուղարկում Կատալոնիա

Իսպանիան Կատալոնիա է ուղարկում ոստիկանության հավելյալ ստորաբաժանումներ՝ հոկտեմբերի 1-ին նշանակված անկախության հանրաքվեի պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ Կատալոնիա է ուղարկվել հավելյալ 4000 ոստիկան։ Նրանք միացել են 5000 ոստիկաններին, ովքեր արդեն գտվել են այդ ինքնավար երկրամասում։ «Նրանց կհանձնարարվի հսկողություն իրականացնել հասարակական վայրերում և կարգուկանոն պահպանել, նրանք կգործեն անօրինական հանրաքվեի անցկացման դեպքում»,-ասվում է ՆԳՆ հայտարարությունում։ Ավելի վաղ Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան խուզարկություններ է անցկացրել Բարսելոնայի պետական հաստատություններում՝ փնտրելով Կատալոնիայի անկախության հանրաքվեին առնչվող թղթաբանություն։