Իրարանցում՝ iPhone-ների վաճառքի առաջին օրը

Իրարանցում՝ iPhone-ների վաճառքի առաջին օրը

Համացանցում հրապարակվել են լուսանկարներ, որոնք արվել են նոր iPhone 8 շարքի սարքերի վաճառքի առաջին օրը։ Դատելով լուսանկարներից՝ ամերիկյան Apple կորպորացիային հաջողվել է գնորդների վիթխարի բազմություն հավաքել խանութների մոտ, չնայած iPhone X-ի վաճառքի հետաձգմանը։ Այս մասին հայտնում է The Mashable-ը։ Լուսանկարներում երևում են գնորդների ամբոխները, որոնք սկսել են հավաքվել խանութների մոտ դեռևս գիշերվանից։ Սակայն ոչ բոլոր խանութներում է գնորդների հետաքրրքությունը բարձր եղել։ Որոշ քաղաքներում վաճառքի մեկնարկին արձագանքել են բավականին պասիվ, ինչպես օրինակ այս ֆրանսիական Apple Store-ում։