Կառավարությունը նախատեսում է բարեփոխել Գյումրիի օդանավակայանի ենթակառուցվածքները

Կառավարությունը նախատեսում է բարեփոխել Գյումրիի օդանավակայանի ենթակառուցվածքները

ՀայաստանիԿառավարությունը նախատեսում է նոր ներդրումներ իրականացնել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում` ենթակառուցվածքները բարեփոխելու և  պայմաններն ավելի հարմար դարձնելու համար: Սեպտեմբերի 22-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: «Այս տարի մենք արդեն իսկ սկսել ենք աշխատանքներն այդ ուղղությամբ: Շուրջ 2 միլիոն դոլարի ներդրում է կատարվել օդանավակայանում»,-ասաց Ավետիսյանը: Նա նշեց, որ օդանավակայանում ավտոմեքենաների համար խոշոր կայանատեղի է կառուցվում, տեխնիկական պահանջների համար` նոր մեծ տարածք: «Փոխվում է նաև ջեռուցման համակարգը»,- ընդգծեց ՔԱԳՎ պետը: Սերգեյ Ավետիսյանը հավելեց, որ այս պահին Գյումրիի օդանավակայանը բեռնափոխադրումներ իրականացնելու տեխնիկական հնարավորություններ չունի, քանի որ չկան բեռնափոխադրող ինքնաթիռներ սպասարկելու հնարավորություններ: «Սակայն սա ևս մտնում է մեր ծրագրերի մեջ: Եթե լինի բեռնափոխադրումներ իրականացնելու պահանջարկ, մենք անմիջապես կկազմենք համապատասխան ծրագիր և կիրականացնենք այն»,- ընդգծեց Ավետիսյանը: