Բացի ոչխարի մսից՝ նաև շոկալադի և այլ ապրանքների արտահանումը դեպի Իրան կզարգանա

Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ Իրանի հետ ոչ էներգետիկ ապրանքների արտահանման մասով մոտ 40 տոկոս աճ ենք ունեցել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար տեղակալ Հովհաննես Ազիզյանը ՝անդրադառնալով դիտարկմանը , որ այս օրերին Հայաստանում գտնվող իրանահայերը դժգոհում են Հայաստան –Իրան տնտեսական հարաբերություններից՝ նշով, որ ոչխար տանել-բերելը տնտեսական հարաբերություն չէ: «Իհարկե դիվերսիֆիկացիայի խնդիր կա նաև արտահանման մասով, բավականին մեծ տոկոս է կազմում ոչխարի միսը, դա էլ կարևոր է, բայց ունենք նաև շոկալադի և այլ ապրանքների արտահանման զարգացում: Հույսով եմ առաջընթաց կունենանք էս մասով»,-շեշտեց նա:   Մանրամասները տեսանյութում