Ինչո՞ւ պիտի հրաժարական տամ. ԿԳ նախարարը՝ Անահիտ Բախշյանին

Նախարարի հրաժարականը պահանջելու համար պետք է լուրջ հիմնավորումներ լինեն, իսկ հնչած պահանջի տակ հիմնավորումներ չկան: Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ում հրաժարականը պահանջել է կրթության հարցերով փորձագետ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: «Ինչո՞ւ պիտի հրաժարական տամ: Եթե մի մարդ հավաքի 3000 ստորագրություն ու ասի մաշկի գույնը ուրիշ է, հրաժարական տուր, պիտի քննարկե՞մ այդ հարցը», - ասաց նախարարը։