Beeline-ը շնորհավորել է ինտերնետի միջոցով ընկերությանը միացած 1000-րդ բաժանորդին

Beeline-ը շնորհավորել է ինտերնետի միջոցով ընկերությանը միացած 1000-րդ բաժանորդին

Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօր շնորհավորել է ինտերտնետ հարթակների միջոցով Beeline-ի ծառայություններին միացած 1000-րդ հաճախորդին: Նա beeline.am կայքի միջոցով պատվիրել է սմարթֆոն և բջջային համար, որոնք առաքել է անձամբ ընկերության Գլխավոր տնօրենը: Beeline-ի առցանց ծառայությունները հաճախորդներին թույլ են տալիս ձեռք բերել սմարթֆոններ, հեռախոսներ, աքսեսուարներ և մոդեմներ, պատվիրել «գեղեցիկ» և հասարակ համարներ, գրանցել դոմեններ, ինչպես նաև լրացնել դիմումներ՝ ֆիքսված կապի և Beeline-ի կոնվերգենտ ծառայությունների միացման համար: «Հետազոտությունների համաձայն, այսօրվա դրությամբ առցանց վաճառքների հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ հենց ընկերություններն լուրջ ուշադրություն չեն դարձնում դրանց: Մեզ համար վաճառքի առցանց հարթակների զարգացումը հիմնական նպատակներից մեկն է: Beeline-ի նոր էլեկտրոնային խանութը ժամանակ տնտեսելու արդյունավետ գործիք է և մաքսիմալ հարմարավետություն է ապահովում հաճախորդների համար: Խանութն ամրապնդում է մեր ինտերնետ ծառայությունների զարգացման ռազմավարությունը omni-channel (բազմաալիքային վաճառքներ) սկզբունքով, որի շնորհիվ գնումներ կատարելու համար կատարյալ պայմաններ են ստեղծվում բոլոր՝ ֆիզիկական և թվային ուղիների օգտագործմամբ: Բացի այդ, մենք առաջարկում ենք բացարձակ անվճար առաքում Երևանում և Հայաստանի մարզերում ցանկացած հասցեով կամ դեպի ընտրված վաճառքի և սպասարկման գրասենյակ: Վճարումները կարելի է կատարել տեղում, առցանց, կամ բանկային քարտով: Կայքում արդեն հասանելի է ապրանքների լայն տեսականի, իսկ այն ապրանքների համար, որոնք տվյալ պահին առկա չեն, հնարավոր կլինի նախապատվեր ձևակերպել», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքում, կապվելով օպերատորների հետ Facebook-ի Beeline Armenia պաշտոնական էջում, 0611 անվճար հեռախոսահամարով կամ մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում: