Վարդենիսի քաղաքապետի ապագա թեկնածու Արամ Հարությունյանը արդեն նշում է իր «դաբրոն». «Ժամանակ»

Վարդենիսի քաղաքապետի ապագա թեկնածու Արամ Հարությունյանը արդեն նշում է իր «դաբրոն». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարդենիսում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունները նոյեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրությունների ժամանակ սատարելու են Արամ Հարությունյանին, ով, ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, մտերմիկ շրջապատի հետ մեկնել է ՌԴ և արդեն նշում է իր «դաբրոն»։ Բացի իշխանական լծակներից, ըստ մեր աղբյուրների՝ Հարությունյանը հայտարարել է, որ հիմնական օգնությունը ստանալու է եղբորից, ով Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն է և շուրջ 100 աշխատակից ունի, որոնց և նրանց ընտանիքի անդամներին թեկնածուն համարում է իրեն ձայն տվող։ Վարդենիսի մեր աղբյուրները պնդում են, որ տուն-ինտերնատի տնօրեն ու ապագա թեկնածուի եղբայր Արտակ Հարությունյանը ժամանակին փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել էր, իսկ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ և ներկայումս իշխանական թեկնածու դառնալու մեծ շանս ունեցող Արամ Հարությունյանի անունն էլ կապվում է, ժողովրդի լեզվով ասած, «Փարոսների» մութ գործերի հետ»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: