ՀՀԿ-ական տիկնանց պայքարը Արփինե Հովհաննիսյանի դեմ իզուր չի անցել. ՉԻ

ՀՀԿ-ական տիկնանց պայքարը Արփինե Հովհաննիսյանի դեմ իզուր չի անցել. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ-ի տեղեկություններով՝ խորհրդարանում ներկայացված ՀՀԿ-ական տիկնայք բոլոր ուժերով պայքարում են իրենց կուսակից, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի դեմ։ «Նրանց ջանքերը իզուր չեն անցել, Արփինե Հովհաննիսյանին զրկել են բոլոր լիազորություններից։ Արդարադատության նախկին նախարարը, որն աչքի էր ընկնում իր ակտիվ աշխատաոճով, այլևս ելույթներ չի ունենում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը Արփինե Հովհաննիսյանին հրահանգել է զբաղվել միայն ԵԽԽՎ-ի շրջանակում եղած գործերով»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: Լուսանկարը` PAN Photo-ի