Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն Ադրբեջանում «Երկաթե գմբեթով» կպաշտպանեն

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն Ադրբեջանում «Երկաթե գմբեթով» կպաշտպանեն

Ռուսաստանից Հայաստանի «Իսկանդեր» հարվածային համալիր գնելն Ադրբեջանին դրեց իսրայելական հակահրթիռային համալիրներ տեղակայել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի պաշտպանության համար: Այս մասին գրում է վրացական «Ռեզոնանսի» պարբերականը: Պարբերականի տեղեկությամբ՝ այդ համալիրներն Ադրբեջանը կտեղակայի Բաքվում և Գյանջայում: Վրացի ռազմական փորձագետները հոդվածի հեղինակի հետ զրույցում նշում են, որ «Երկաթե գմբեթը» կարող է ազատորեն հաղթել ռուսական «Իսկանդերին», ուստի Ադրբեջանի ընտրությունը կանգ է առել հենց իսրայելական համակարգերի վրա: Վրաստանում նշում են, որ «Ռուսաստանը ցանկացած ժամանակ կարող է վերջնագիր ներկայացնել ինչպես նավթատարի օպերատորին, այնպես էլ՝ Վրաստանին և Ադրբեջանին»: Նշում են, որ չեն կասկածում, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է ռմբակոծել նավթատարը: