5-րդ շարասյան ձայնը կրկին լսելի է դառնում

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ Հայաստանում բավականին մեծ է ռուսական քարոզչության ազդեցությունը. «Ցավոք, Հայաստանի հանրությունն այդքան լավ չի պատկերացնում Ռուսաստանի քաղաքական դաշտը։ Ցանկացած Ժիրինովսկի ինչ դուրս տա՝ անմիջապես ընկալվում է որպես պաշտոնական Մոսկվայի դիրքորոշում։ Իհարկե շատ դեպքերում այդպես էլ լինում է, Կրեմլը պաշտոնական դիրքորոշում չի հայտնում, բայց այլ մարդկանց կողմից ակնարկներ է անում։ Այս դեպքում դա ակնարկ չէ՝ Ռուսաստանի ներքին քաղաքական զարգացումների և հակասությունների դրսևորում է»,- ասաց Նավասարդյանը։ Դիտարկմանը, թե կան տեսակետներ, որ Հայաստանում 5-րդ շարասյանը գործելու հրահանգ է տրված ճիշտ այնպես, ինչպես 2013-ին Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման նախօրեին, Բորիս Նավասարդյանն արձագանքեց. «Դա ակնհայտորեն այդպես է և, բնականաբար, ողղված չէ միայն ԵՄ-Հայաստան հարաբերություններին։ Դա վերաբերում է նաև ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությանը, այն բարեփոխումներին, որոնք Հայաստանում իրականացվում են, և որոնք Ռուսաստանում իրականացվող փոփոխությունների հետ նույն գծի մեջ չեն։ Ակնհայտ է, որ մենք քարոզչական հարձակումների ենք ենթարկվելու, այդ թվում՝ այն կառույցների կողմից, որոնք Հայաստանում ներկայացնում են ռուսական շահերը։ Նրանք լսելի են, բայց ես նորից խորհուրդ կտայի մեր հայրենակիցներին ոչ միշտ ուշադրություն դարձնել նրանց ասածներին, ամեն դեպքում՝ պաշտոնական քաղականությունը շատ ավելի լուրջ գործընթաց է»։   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: