Google-ը 1.1 մլրդ դոլարով գնել է HTC-ի բջջային ստորաբաժանումը

Google-ը 1.1 մլրդ դոլարով գնել է HTC-ի բջջային ստորաբաժանումը

Google կորպորացիան հաստատել է HTC-ի՝ սմարթֆոնների մշակման համար պատասխանատու ստորաբաժանումը ձեռք բերելու իր մտադրությունը։ 1.1 մլրդ դոլար արժողությամբ համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է այսօր՝ հայտնում է The New York Times-ը։ Համաձայն պայմանագրի՝ HTC-ի մասնագետների թիմն անցում կկատարի Google։ Ընկերությունը կստանա նաև HTC-ի մտավոր սեփականության օգտագործման ոչ բացառիկ իրավունքները։ Google ընկերություն կանցնեն մոտ 2000 աշխատողներ, նրանցից շատերն արդեն աշխատել են որոնողական հսկայի հետ Pixel սմարթֆոնի ստեղծման ժամանակ։ Google-ի պատմության մեջ սա բջջային սարքեր արտադրողի երկրորդ գնումն է։ 2012 թվանին կորպորացիան 12.5 մլրդ դոլարով գնել էր Motorola Mobility-ն։