Նալբանդյանը ո՞նց կտա հող, հո իրա տալով չի. Մանվել Գրիգորյան

Այսօր Եռաբլուր պանթեոնում անդրադառնալով Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը նշեց, որ իր կարծիքով Նալբանդյանը խոսում էր նոր գրավվելիք տարածքների մասին։ «Հո խոսալով չի։ Դուք էլ ասեք՝ սաղ Ադրբեջանն ենք վերցնում։ Նալբանդյանը նկատի ուներ, որ թազա տարածք վերցնենք, նոր էն վախտ կմտածենք։ Նալբանդյանը ոնց հող կտա։ Չի կարա տենց բան լինի։ Ո՛չ հող կտա, ո՛չ էլ մտադիր ա։ Հո իրա տալով չի, դա ժողովրդի հողն ա։ Դուք լսեցիք նախագահի կտրուկ խոսքը աշխարհի առաջ։ Ստից բաներ մի՛ «պշկորեք»։ Էսօր լավ օր ա, իրար լավ բաներ ասեք։ Մայրերին ողջունեք, այ սրանց»,– ասաց Գրիգորյանը։