Երևույթը գոյություն ունի ամբողջ աշխարհում. Գլխավոր դատախազը՝ վենդետայի մասին

Բոլոր հանցագործությունները պարտադիր քննության առարկա են դառնում։ Չկա որևէ դեպք, որ անգործություն է կատարվել։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Լրագրողի դիտարկմանը, թե վերջին մեկ ամսվա ընթացքում մեծ թվով սպանություններ եղան, որոնց մի մասը վենդետա էր, գլխավոր դատախազը պատասխանել է. «Նախ ես չէի ասի՝ մեծ թվով։ Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ դրական փոփոխություններ կան։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մինչև 30 տոկոսի նվազում կա։ Իսկ երևույթը գոյություն ունի ամբողջ աշխարհում։»