Տիգրանակերտի Ս. Կիրակոս եկեղեցին դարձել է գողերի թիրախ և թալանվում է

Տիգրանակերտի Ս. Կիրակոս եկեղեցին դարձել է գողերի թիրախ և թալանվում է

Տիգրանակերտի Ս. Կիրակոս եկեղեցին դարձել է գողերի թիրախ ու թալանվում է։ Այս մասին հաղորդում է «CNN Թյուրք» կայանը: Եկեղեցու թաղային խորհրդի ատենապետ Էրկյուն Այլըքն ասել է, որ թուրք-քրդական բախումների հետևանքով շրջանում արտակարգ դրության ու փողոց դուրս գալու արգելքի պատճառով իրենք մեծ դժվարությամբ են եկեղեցի մուտք գործելու թույլտվություն ստանում։ Նա հայտնել է, որ ավազակները, օգտվելով այս առիթից, հեշտությամբ մտնում են այնտեղ, ուստի ամեն օր եկեղեցուց իրեր են պակասում։ Նա կոչ է արել, որ համապատասխան մարմինները անհրաժեշտ միջոցառումներ իրականացնեն՝ եկեղեցու ապահովությունը երաշխավորելու համար։ Բախումների հետևանքով եկեղեցին վնասներ է կրել ու վերանորոգման կարիք ունի։ 31 տարվա դադարից հետո՝ 2011-ին, Ս. Կիրակոս եկեղեցին վերաբացվեց, բայց դրանից չորս տարի անց սկսված ռազմական գործողությունների պատճառով այժմ եկեղեցին չի գործում։